Հացի մեծ կտորը զինվորին տվեք. մեր դաշնակիցը բանակն է

228

Տպավորություն է, որ բանակի մասին շատերը մոռացան, սերն ու սպասումը փոխարինվեց անտարբերությամբ:
Եթե այս պատերազմն այլ ավարտ ունենար, բանակն ու հաղթանակը հազար տեր ու սիրող էր ունենալու, իսկ հիմա, ցավալիորեն, իրավիճակին ու իրականությանը տեր կանգնող չկա:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ հուսահատություն ու հավատի կորուստ կա սեփական ուժերի հանդեպ, բայց ոչինչ դեռ չի ավարտվել, ավելին` ամեն ինչ դեռ նոր է սկսում, մեծ պատերազմը դեռ առջևում է: Պետք է ուշքի գանք և ամեն բան ներդնենք, որպեսզի հզորանա բանակը, որպեսզի զինվորի անվտանգությունն էլ ավելի բարձրանա:
Շարունակեք դրամական միջոցներ տրամադրել նրանց, ովքեր հատուկ սարքավորումներ են փոխանցում բանակին, ձեր հացը երկու մասին բաժանեք և մեծ կտորը զինվորին տվեք: Շարունակեք սիրել զինվորին, շարունակել սիրել բանակը, շարունակեք հավատալ մեր զինուժին, շարունակեք հավատալ ինքներս ձեզ…որ կարողանանք ապրել:
Չսպանեք մեր հավատը, մեր ապագան, չսպանենք մեզ. մեր դաշնակիցը բանակն է:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ