Հայրենիքը մեր կարիքն ունի, եկեք միասին փրկենք այն այսօրվա արհավիրքից

209

   Բոլորս այսօր ականատեսն ենք մեր հայոց պետականության ամենադաժան փորձությանը։ Ազգովի կանգնել ենք մի շարք խորը ճգնաժամային և դրամատիկ մարտահրավերների առջև, որոնց լուծումները ենթադրում են սթափ և գործնական քայլեր։

   Քաղաքական ճգնաժամը օրըստօրե խորանում է, իսկ ծառացած խնդիրները շարունակում են մնալ չլուծված։

    Չեմ ուզում խորանամ, թե ո՞վ և ինչքանո՞վ է մեղավոր այս ամենում, քանզի այն մարդկանց դասին եմ պատկանում, որոնք ոչ թե մեղավորներ են փնտրում այլ ելքեր և լուծումներ է առաջարկում։

 Ի սկզբանե եկեք փաստենք մի քանի պարզ բան, որոնք ել կդառնան մեր հետագա ուղղեցույցները մեր հնարավոր քայլերում։

  1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլևս ոչ մի բարոյական իրավունք չունի շարունակել զբաղեցրած պաշտոնը։
  2. ՀՀ Ազգային Ժողովը չի տիրապետում իր կողմից ընտրված վարչապետի արված քայլերին և որոշումներին։
  3.  Մի շարք քաղաքական ուժեր, օգտվելով երկրում ստեղծված բարդ իրավիճակից փորձ են անում իշխանության գալ և ընթանում է պարզ աթոռակռիվ։
  4.  Մենք ունենք 4,5 տարի, որ լուծենք այսօր երկրի առաջ ծառացած կարևորագույն խնդիրները։
  5.  Մենք չունենք դաշնակիցներ :

Ի՞նչ է հնարավոր անել այս պարագայում.

  Ըստ իս վերը նշված 5 կետերից հրատապ և առաջնային է 2-րդը, այն է՝ ՀՀ Աժ-ն պետք է լուծարվի, քանի որ, ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն կազմող ուժը օրենքներ և որոշումներ ընդունելու ոչ մի բարոյական իրավունք չունի։ Իսկ Ազգային ժողովում գործող մյուս երկու կուսակցությոնները սպասարկում են իրենց առաջնորդների նեղ սուբյեկտիվ շահերը: Ընդվզող այսօրվա միտինգավորներում ակնհայտ կան, ԱԺ   մխրճվել ցանկացող ռևանշիստական ուժեր և մարդ կուսակցություններ:

Առաջարկում եմ  

  • Ստեղծել արտախորհրդարանական և մասնագիտական բարձր որակումներ ունեցող, որևէ քաղաքական ուղվածություն չունեցող անհատներից բաղկացած նախաձեռնողա կան խումբ, որը կազմված չի լինի քաղաքական պատկանելիության հիման վրա։ Եթե այնուամենայնիվ կլինեն որևէ կուսակցություն ներկայացնողներ անհատներ, ապա նրանք պարտավոր են հրապարակավ հայտարարել, որ դադարեցնում են իրանց կուսակցական անդամությունը, և պատրաստ են ի շահ ազգի և հայոց պետության աշխատել և արարել ։
  • Հաջորդը, “Նախաձեռնողական” խումբը կկարողանա իր հեղինակությամբ ու համակրանքով լծակներ գտնել և ներազդել ԱԺ-ի վրա, որպեսզի այն հրաժարական տա և անցկացվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրան կարելի է հասնել թե փափուկ ուժի, թե կոշտ ուժով, որդեգրելով քայլականների նույն ստրատեգիան` անահնդուժողականությունով, պառալիզացնելով տնտեսությունն ու երկրի անցուդարցը։
  • Դրական արդյունքի դեպքում կհայտարարվի արտահերթ ԱԺ ընտրություններ, որտեղ հուսով եմ կհաղթի “Նախաձեռնություն” խումբը, որում ընդգրկված կլինեն լավագույնները՝ Հայաստանից և արտերկրի հայազգի փորձված մասնագետներ։ Փաստացի վարչապետը դառնալու է տեխնիկական մենեջերը, ղեկավարը։     
  •  Անհրաժեշտ էականորեն վերանայել երկրի նախագահի պարտականությունների և պատասխանատվության շրջանակները, թույլ տալով որ նա ներկայացնի երկիրը արտաքին աշխարհում։ Սակայն նա պետք է ազդեցություն չունենա երկրի տնտեսական ղեկավարման վրա։ Այդպիսով մենք կունենանք տեխնիկական կառավարություն, իսկ քաղաքական քննարկումները և առաջարկները թող արվի նորաստեղծ քաղաքական խորհրդում, որը կունենա ԱԺ ի ենթակառուցվածքի տեսք, և որտեղ կնդգրկվեն բոլոր գոյություն ունեցող կուսակցությունները։

Նման դասավորվածության դեպքում մենք կխուսափենք աթոռակռվից և մշտական քաղաքական գզվռտոցից, քանզի բոլորն ել ներկայացվաց կլինեն այդ “խորհրդում”։ Մոտավորապես կունենանք երկաստիճան պառլամենտ։

Ներկա պահին, ցնցումներից խուսափելու համար նախագահ կարելի է տեսնել Արմեն Սարգսյանին։ Ընդգծում եմ, որ նման դասավորվածությունը պետք է լինի մոտակա 4,5 տարվա համար, իսկ հետո այն կարող է վերանայվել ԱԺ կողմից, կամ էլ, եթե այն արդյունավետ լինի ավելին, քան սպասում էինք, ապա այն կարող է ստանալ մշտական բնույթ։

 Նման պարագայում մենք կխուսափենք աթոռակռվից, մարդիկ կառավարություն կընտրեն ոչ թե կուսակցական պատկանելիության սկզբունքներից ելնելով այլ հենց մասնագիտական սկզբունքներով և փորձի հիման վրա։ Հետագայում բոլոր կառավարչական պաշտոնները պետք է դառնան ընտրովի այլ ոչ թե նշանակովի և Նախագահականը և Մարզպետները և Քաղաքապետերը և համայնքների ղեկավարները և իհարկե գյուղապետերը, որպեսի ընտրողները անմիջական պատասխանատվություն կրեն իրենց ղեկավարների համար, այլ ոչ թե իրենց վզին փաթաթված մեկին տեսնեն։

 Իհարկե այս առաջարկը անթերի չէ, սակայն խելացի մարդկանցով այն կարող ենք լավագույնի բերել։ Ես կոչ եմ անում բոլոր առողջ մարդկանց, ովքեր ունեն լավ կրթություն, ղեկավարելու փորձ և այս ծանրագույն պահին Հայրենիքին անձնուրաց ծառայելու ցանկություն` կրելով խստագույն պատասխանատվություն ապագա որոշումների և նրանց անվերապահ կատարելու, ապա միացե’ք։ Հայրենիքը ձեր կարիքն ունի, եկեք միասին փրկենք այն այսօրվա արհավիրքից։

Վահե Դարբինյան, ՀՀ քաղաքացի