Կարմիր խաչն ավելացնում է իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում

59

Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է․
«Եթե մինչ պատերազմը տարածաշրջանում մեր առաքելության բյուջեն կազմում էր 10 միլիոն ֆրանկ, ապա հաջորդ տարի այն կկազմի 45 միլիոն ֆրանկ: Այսինքն մենք քառապատկելու ենք մեր ներկայությունը: Այնտեղ մենք բավական քիչ մարդ ունեինք: Այժմ մենք նախատեսում ենք լրացուցիչ 400-500 մարդ ուղարկել տարածաշրջան: Վերջին օրերին մենք արդեն ավելացրել ենք մեր ներկայությունը», ասել է Մաուրերը РБК-ին տված հարցազրույցում: