ԻՊ գրոհայինները շարունակում են պլացդարմ ստեղծելու փորձերը դեպի Կենտրոնական Ասիա ընդլայնման նպատակով․ Լավրով

73

ԻՊ գրոհայինները շարունակում են Աֆղանստանի հյուսիսում պլացդարմ ստեղծելու փորձերը դեպի Կենտրոնական Ասիա ընդլայնման նպատակով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր շարունակում է մտահոգել անվտանգության դեգրադացվող միջավայրը, հատկապես Աֆղանստանի հյուսիսում, որտեղ ԻՊ զինյալները, կենտրոնացնելով իրենց զորքերը, չեն հրաժարվում դեպի Կենտրոնական Ասիա էքսպանսիայի համար կամուրջ ստեղծելու իրենց փորձերից», ասել է նա Աֆղանստանի հարցով ժնևի միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ելույթի ժամանակ, գրում է RT-ն:

Նա նաև ուշադրություն է հրավիրել Աֆղանստանում թմրանյութերի արտադրության մակարդակի վրա, ինչը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում տեղական և միջազգային ահաբեկիչներին: