«Իմ քայլի» երեք պատգամավոր գործուղվել է Մոսկվա

89

Ըստ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընդունած կարգադրության՝  «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավոր գործուղվել է Մոսկվա:

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության բարձր խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2020 թվականի նոյեմբերի 22-24-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր  Վարդանյանին, Արման Բոշյանին և Ալեքսեյ Սանդիկովին»,- ասված է կարգադրության մեջ։