Ավտոմեքենայում հայտնաբերվել է զենք-զինամթերք

70

Երևանի Իսակովի պողոտայում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 20-ին ստուգել են 40-ամյա մի տղամարդու «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան։

Բեռնախցիկում հայտնաբերվել են տարբեր տիպի որսորդական հրացաններ, տարբեր տրամաչափի և հրազենների, այդ թվում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի 100-ից ավելի փամփուշտ և այլն։ Հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել։ Զենք-զինամթերքն առգրավվել է։

«Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։