«Այս կարճ ժամանակահատվածում մենք առաջինն ենք դարձել աշխարհում»

70

Անցյալ շաբաթվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսային վարակի տարածման ցուցանիշներով Վրաստանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել: Այս մասին հայտարարել է երկրի առաջատար իմունաբաններից մեկը՝ Բիձինա Կուլումբեգովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, վերջին մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 3-ից 4 հազար դեպք:

«Օրինակ, եթե վերցնենք և վերահաշվարկենք այս ցուցանիշները 100 հազար մարդու հաշվով, կստացվի, որ այս կարճ ժամանակահատվածում մենք առաջինն ենք դարձել աշխարհում», ասել է մասնագետը:

New York Times թերթի ինտերակտիվ քարտեզի համաձայն, Վրաստանում 100 հազար բնակչի հաշվով կա 2․807 վարակակիր, իսկ վերջին յոթ օրվա ընթացքում վարակվածների միջին թիվը 3․579 մարդ է: