Ալիևն Ադրբեջանում քրիստոնեական եկեղեցիներն անվանել է երկրի պատմական ժառանգություն և Արևմուտքին կոչ արել չմիջամտել Ադրբեջանի գործերին

88

«Այսօր, պատերազմի ավարտից հետո, որոշ արևմտյան առաջնորդներ բարձրացնում են այն հարցը, թե ինչ է պատահելու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած  քրիստոնեական եկեղեցիներին՝ մտահոգություն հայտնելով ինչպես ինձ հետ զրույցների ընթացքում, այնպես էլ պաշտոնական հայտարարություններում: Թող ոչ ոք չանհանգստանա, մանավանդ արևմտյան պետությունների ղեկավարները, ովքեր հրահրում են իսլամաֆոբական զգացմունքներ, աչք են փակում իսլամական սրբավայրերի պղծման վրա և նույնիսկ արդարացնում դա անողներին: Մեր տարածքներում բոլոր եկեղեցիները մեր պատմական ժառանգությունն են», ասել է Ալիևը Աղդամի շրջան այցելության ժամանակ։

Ադրբեջանի նախագահը շեշտել է՝ «երկրում բոլոր պատմական հուշարձանները պաշտպանված են պետության կողմից»: Մասնավորապես, նրա խոսքերով, “ներկայումս երկու ուղղափառ եկեղեցի վերանորոգվում է պետական ​​միջոցների հաշվին, ևս մեկն արդեն վերանորոգվել է”:

Ալիևը արևմտյան առաջնորդներին կոչ է արել չմիջամտել Ադրբեջանի գործերին: