Saudi Aramco-ի կայանը հրթիռակոծման է ենթարկվել

164

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում գտնվող նավթի ու գազի պետական ​​Saudi Aramco ընկերության բաշխիչ կայանը հրթիռակոծման է ենթարկվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եմենի հուսիտների ներկայացուցչին:

Հուսիտները Սաուդյան Արաբիայում գործող օտարերկրյա ընկերություններին խորհուրդ են տվել զգույշ լինել, քանի որ այսպիսի գործողությունները շարունակվելու են: