Moderna-ն՝ իր պատվաստանյութի գնի մասին

100

Moderna ամերիկյան դեղագործական կոնցեռնը մտադիր է 20 միլիոն չափաբաժին կորոնավիրուսային պատվաստանյութ արտադրել մինչև 2020 թվականի վերջը: Այս մասին հայտարարել է կոնցեռնի ղեկավար Ստեֆան Բանսելը գերմանական Welt am Sonntag հրատարակությանը տված հարցազրույցում:

Պատրաստուկի գինը մեկ չափաբաժնի համար կկազմի 25-37 դոլար՝ կախված առաքման ծավալից:

«Սա արդար գին է, եթե հաշվի առնենք, թե որքան բարձր են առողջապահական համակարգի ծախսերը, երբ մարդը վարակվում է ծանր COVID-19-ով», բացատրել է Moderna-ի ղեկավարը: Նրա խոսքերով՝ կոնցեռնը «շահագրգռված չէ առավելագույն օգուտ ստանալու» մեջ: