AstraZeneca-ի պատվաստանյութը 70% արդյունավետություն ունի

96

Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ մշակված AstraZeneca-ի կորոնավիրուսի պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 70%: Այդ մասին հայտնում է BBC-ն:

Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութերն իրենց հերթին ցույց են տվել 95% արդյունավետություն:

Միևնույն ժամանակ, Օքսֆորդի պատվաստանյութը շատ ավելի էժան է, այն ավելի հեշտ է պահել և ուղարկել աշխարհի այլ մասեր: Այս առումով, փորձագետները գտնում են, որ կարգավորիչ մարմինների կողմից հաստատվելու դեպքում այս պատրաստուկը զգալի դեր կխաղա համաճարակի դեմ պայքարում:

Միևնույն ժամանակ, ըստ BBC-ի, կան տվյալներ, որ AstraZeneca-ի արդյունավետությունը կարող է աճել մինչև 90%-ի: