Քաղաքական ինտրիգներ՝ Արայիկ Հարությունյանի շուրջը

131

Տելեգամի Mediaport ալիքը գրում է՝  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով ՌԴ-ում է:

«Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է ազատվել Հարությունյանից և Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին։ Արայիկ Հարությունյանն էլ հասկանալով, որ անզոր է Աննա Հակոբյան-Սամվել Բաբայան զույգի դեմ՝ շտապել է ՌԴ՝ կանխելու  իր հնարավոր պաշտոնանկությունը։ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում իր հանդիպումների ընթացքում օգնություն է խնդրում ռուսական կողմից՝ համոզելով, որ  ՌԴ-ի հետ խնդիրներ ունեցող Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահ դառնալը առաջին հերթին վատ է լինելու Ռուսաստանի համար։ Արայիկ Հարությունյանը ՌԴ-ում  մնալու է մինչև նոյեմբերի 25-ը»,– գրում է աղբյուրը։

Արցախի նախագահի գրասենյակը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ առանց ամսաթիվ նշելու հայտնելով, թե Արայիկ Հարությունյանն Ասկերանում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել։
Mediaport-ի աղբյուրը պնդում է, որ խոհրդակցությունը կայացել է օրեր առաջ և հաղորդագրությունը միտումնավոր է այսօր տարածվել Արցախի նախագահի՝ ՌԴ գաղտնի այցի մասին հանրությանը չհայտնելու և լուրի արտահոսքի դեպքում չարամտորեն մոլորեցնելու համար։
Մեր աղբյուրը պնդում է, որ Արցախի նախագահն այս պահին Մոսկվայում է. նշում է Mediaport ալիքը: