Ջեբրաիլի Արծիվը` հրետանու մարտկոցի հրամանատար կապիտան Արման Պողոսյան

116

Ջեբրաիլի Արծիվը` հրետանու մարտկոցի հրամանատար կապիտան Արման Պողոսյան


Գիտեք, դժվար է հիշել այն բոլոր իրադարձությունները, որոնք գույն և կյանք էին ստանում Արմանի հենց թեկուզ միայն ներկայությամբ։

Հողը, ինչքա~ն էր սիրում հողը, բնությունը, հայրենիքը։ Բնության գրկում սիրում էր ուսումնասիրել, ամեն ինչ իմանալ իր քաղաքի, իր երկրի բնության մասին։

Գարնան բացվելուն պեսիսկ Սևանում գարունը մայիսից շուտ կարելի է ասել, որ չէր գալիս, մեր տատի հետ գնում էինք դաշտ մանդակ ու սիբեխ, ճպռուկ ու սինձ քաղելու։ Իսկ Արմանը` ընդամենը 10-11 տարեկան, նայում էր բլուրներին, ձորերին ու ինձ հարցնում.
“Ապեր, դու որ գեներալ լինեիր, որտեղ քո զորքի համար դիրք կընտրեիր”:

Ու ամեն տեղ գնալուց նա ուսումնասիրում էր շրջակայքը։ Գիտեք, հիմա, երբ հետ հայացք եմ նետում, ուղղակի անհավատալի է, որ այդ տարիքում կարելի էր արդեն զինվորական մտածելակերպ ունենալ։

Ես վստահ էի, որ Արմանը դեռ մեծ զորավար է դառնալու, գիտեի ու հավատում էի, բայց…

Արա Պողոսյանի էջից