Նաթանյահուն գաղտնի հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ

122

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն նոյեմբերի 22-ին գաղտնի այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, հայտնում է New York Times-ը:

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Իսրայելի քաղաքական հետախուզության՝ «Մոսադի» տնօրեն Յոսսի Կոենը: Վարչապետի աշխատակազմը չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը: