Ճամբարակի և Մեղրու լեռնանցքներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր

70

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ‚ առանց տեղումների եղանակ է։ Ճամբարակի և Մեղրու լեռնանցքներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: