Ղարաբաղ են ուղեւորվել ՌԴ պաշտպանության նախարարության հակաականային մասնագետները

59

ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային ստորաբաժանումները ուղեւորվել են Ղարաբաղն ականազերծելու, հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը։

«Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 եւ Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովի օդանավակայանից մասնագետներին, տեխնիկան եւ սպառազինությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի շներին տեեղափոխել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների գոտում խնդիրների իրականացման համար»,- նշված է հաորդագրության մեջ

Երեւանի օդավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինվորականներ, 13 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, ներառյալ ականազերծման «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահափոխադրիչներ եւ զրահամեքենաներ։

Հավելվում է, որ անձնակազմն ու տեխնիկան երթ կկատարեն Երեւան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով եւ նշանակման վայր հասնելով կսկսեն ինժեներային հետախուզման, ականազործման եւ հակամարտության ժամանակ Ղարաբաղի առավել շատ տուժած շրջաններում պայթյունավտանգ իրերի ոչնչացման խնդիրների կատարումը։

News.am