Իլոն Մասկը մեկ շաբաթվա ընթացքում վաստակել է շուրջ 14 մլրդ դոլար

49

Այս շաբաթը բավականին բարեհաջող էր հայտնի ամերիկացի գյուտարար, SpaceX եւ Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի համար. այդ ընթացքում նա հարստացել է եւս 14 մլրդ դոլարով, գրում է Forbes-ը:

Ուրբաթ բորսայի փակման պահին Մասկի բաժնետոմսերի արժեքը կազմել է 104,5 մլրդ դոլար՝ ավելանալով 13,7 դոլարով՝ ի տարբերություն անցած շաբաթվա ցուցանիշների:

Հնարավոր է՝ Tesla ընկերությունն ստանա ավելի շատ եկամուտ: Goldman Sachs-ի բաժնետրիական կապիտալի ամերիկյան ռազմավարության գծով փոխնախագահ Արջուն Մենոնի խոսքով՝ S&P 500 ինդեքսի հետ կապված ֆոնդերը կցանկանան ներառել ընկերությունն իրենց պորտֆոլիոյի մեջ, ինչը կարող է ներգրավել 8 մլրդ դոլարի չափով նոր ներդրումներ:

News.am