Թուրքիան չի սակարկի ԱՄՆ-ի հետ С-400-ի տեղակայման առնչությամբ

74

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հայտարարել է, որ անընդունելի է ԱՄՆ-ի և Թուրքիայի քաղաքական սակարկումը ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման ու տեղակայման առնչությամբ:

«Մեր երկրի անվտանգությունն ու հայրենիքի պաշտպանությունը առևտրի առարկա չեն: Այս թեմայի շուրջ քաղաքական որևէ սակարկություն ընդունելի չէ»,  մեջբերում է ՌԻԱ գործակալությունը Չելիքի խոսքերը: