Թուրքիայի քաղաքացիներին անվճար կպատվաստեն կորոնավիրուսի դեմ

92

Թուրքիայում իշխանությունները մտադիր են բնակչությանն անվճար պատվաստել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

«Սինովակ» պատվաստանյութերի չինական արտադրողի հետ բանակցություններն արդեն ավարտված են:
Պատվաստանյութի առնվազն 10 միլիոն չափաբաժին ուղարկվել է պատվաստումները սկսելու նպատակով:

Թուրքիայի առողջապահության նախարարը շեշտել է, որ պատվաստումներն ամբողջությամբ անվճար կիրականացվեն երկրի քաղաքացիների համար: