Ըստ ԶԼՄ-ների, Բայդենը Թոնի Բլինկենին կնշանակի պետքարտուղար

161

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Թոնի Բլինկենը կդառնա պետքարտուղար, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներ: Իր հերթին, Hill թերթը հայտնում է, որ Բայդենը որոշում է կայացրել պետքարտուղարի պաշտոնում Բլինկենի թեկնածության առաջադրման մասին:

Դրանից առաջ Սյուզան Ռայսն էր համարվում պաշտոնի գլխավոր հավակնորդը, բայց Բայդենը որոշեց հրաժարվել Ռայսի թեկնածությունից Սենատի հետ կոնֆլիկտի պատճառով։

58-ամյա Թոնի Բլինկենը Օբամայի նախագահության ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնը: