Եվ ինչ մնաց մեզ… մրսած մեղկություն

221

Բախ­տից չխո­սենք, դժ­բախ­տա­վայր են,
Ան­կախ, ինք­նիշ­խան դժ­նախ­տա­վայր են,
Ազա­տա­վայր են ու գաղ­թա­վայր են
Մեր ոս­տան­ներն ու ար­վար­ձան­նե­րը:

Ակո­սում չո­քած լուռ լծ­կան­ներ են,
Թա­ղե­թաղ ըն­կած մու­րաց­կան­ներ են,
Աղետ­յալ­ներ են ու վարձ­կան­ներ են,
Ուր­վա­կան­ներ են բյուր հա­զար­նե­րը:

Եկան… Տի­րա­ցան ու ավե­րե­ցին,
Իրենց մեղ­քե­րը մեզ չնե­րե­ցին,
Մե­ծա­հո­գա­բար մեզ նվի­րե­ցին
Զեխ, գրա­վա­րար այս բա­զար­նե­րը:

Եվ ի՞նչ մնաց մեզ… մր­սած մեղ­կու­թյուն,
Շա­պի­կը հա­նած օձի մեր­կու­թյուն…
Թող կեց­ցեն այս նոր նո­րին մե­ծու­թյուն
Վե­րին պա­րո­նայք Քաջ­նա­զար­նե­րը:

1993