Առաջին անգամ արհեստական ադամանդ է ստեղծվել սենյակային ջերմաստիճանում

89

Գիտնականները արհեստական ​​ադամանդ ստեղծելու նոր տեխնոլոգիա են մշակել: Այս մասին տեղեկացրել է տեխնոլոգիայի հեղինակներից մեկը՝ Ավստրալիայի ազգային համալսարանի պրոֆեսոր Ջոդի Բրեդբին: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Small գիտական ​​ամսագրում:

Բնության մեջ ադամանդները սովորաբար ձեւավորվում են միլիարդավոր տարիների ընթացքում` մոտ 150 կմ խորության վրա:

Նոր տեխնոլոգիայի միջոցով գիտնականները կկարողանան բյուրեղներ ստանալ սենյակային ջերմաստիճանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: