ԱՀԿ-ն հույս հայտնեց, որ COVID-19-ը հնարավոր կլինի հաղթել պատվաստանյութերով

145

«Պատվաստանյութերի փորձարկումների վերաբերյալ վերջին դրական լուրերի շնորհիվ այս երկար մութ թունելի վերջում լույսն ավելի պայծառ է երևում», հաղորդում է ՏԱՍՍ-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքերը:

Ժնևում կայացած ճեպազրույցում նա նաև հույս է հայտնել, որ «եթե պատվաստանյութերը զուգորդվեն առողջապահության այլ փորձված միջոցների հետ», այդ ամենը կօգնի վերջ դնել COVID-19-ի համաճարակին: