«Չի կարելի փչացնել փչացրածը»

79

«Չի կարելի փչացնել փչացրածը», ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նկարագրելով Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների փոխհարաբերությունները: Նախագահը դա ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

«Փչացրած հարաբերություններն արդեն չեն փչացվի: Դրանք արդեն փչացրած են», ասել է Վլադիմիր Պուտինը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսական կողմը վատթարացնում է հարաբերությունները Վաշինգտոնի հետ:

Ի դեպ, Սպիտակ տան, Սենատի և ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ռազմավարական փաստաթղթերում Ռուսաստանը բազմիցս նշվել է որպես ռազմավարական մրցակից և թշնամի: