Փորձագետը բացահայտել է ինտերնետի միջոցով հեռախոսահամարն իմանալու միջոցը

72

հնարավորությունները քիչ չեն՝ սկսած պարբերաբար տեղեկատվության արտահոսքից մինչեւ անձնական տվյալներ, որոնք օգտատերը ներկայացնում է սոցցանցերում եւ կայքերում: «Դա հնարավոր է հեռախոսահամարի որոնման շնորհիվ»,-ասել է նա:

Փորձագետի խոսքով՝ նույնիսկ եթե այդ ֆունկցիան անջատվի, սակայն մեսենջերում եւ սոցցանցերում միեւնույն լուսանկարն օգտագործվի, լուսանկարով որոնումը չարագործներին կբերի հանրային էջ:

Այն դեպքում, եթե սոցցանցերում տեղեկությունը բաց հասանելիությամբ է դրված, յուրաքանչյուրը կարող է իմանալ անձնական տվյալներ՝ ընդհուպ մինչեւ բնակավայր, աշխատավայր կամ ուսման վայր: Չարագործները կկարողանան նաեւ այդպիսով որոշել շփման շրջանակը, նույնիսկ ամենօրյա ուղեւորությունների երթուղին:

Խնդիրը բարդացնելու համար հեռախոսահամարները պետք է բաժանել կարեւոր եւ ոչ կարեւոր հաշիվների համար: Բանկային հավելվածները չպետք է կապված լինեն ընդհանուր հասանելիություն ունեցող հեռախոսահամարին, որը օգտատերը թողնում է կայքում: Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել հեռացնել մեսենջերներից լուսանկարներն ու անձնական տեղեկությունը, իսկ սոցցանցերում հեռախոսահամարով որոնումը՝ արգելել:  

News.am