Տիգրան Ավինյանի խորհրդականը նշանակվել է Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար

48

Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։ Նշենք, որ այդ պաշտոնը զբաղեցրել է Վարագ Սիսեռյանը, որը  սեփական դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Բագրատ Բադալյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար»,- ասված է փոխվարչապետի որոշման մեջ։

Բագրատ Բադալյանն ավելի վաղ  զբաղեցրել է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը։