Պուտինը համաճարակի առաջացրած ճգնաժամը համեմատեց Մեծ ճգնաժամի հետ

31

Համաճարակը դրեց համակարգային տնտեսական ճգնաժամի մեկնարկը, որն աշխարհում չէր նկատվել Մեծ ճգնաժամից ի վեր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը G20 վիրտուալ գագաթաժողովում:

ՌԴ նախագահի խոսքերով՝ աշխարհում համաճարակի հետ կապված հիմնական ռիսկը շարունակում է մնալ զանգվածային գործազրկությունն ու աղքատությունը: Բացի դրանից, Պուտինը կոչ է արել հրաժարվել աշխարհում պրոտեկցիոնիզմի և պատժամիջոցների քաղաքականությունից: