Պետություն պահել այդպես էլ չսովորեցինք

162

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, ՌԴ կառավարությանը կից Ֆինանսների ակադեմիայի դոցենտ Վազգեն Հովհաննիսյանի անդրադարձը հետպատերազմյան իրավիճակին։

Realpolitik: Իրականում, առանց շատ խորը աշխարհաքաղաքական վերլուծություների, իմ համեստ գնահատականով, ներկա խունտան ու դրա պարագլուխը, տգետների ու խավարամիտների համատարած աջակցության արդյունքում,

-Ջնջեցին արտաքին քաղաքականությունում խուսանավելու մեր հնարավորությունը (առանց այդ էլ խոցելի)։.

-Մեզ թողեցին 2 հնարավոր ելք՝ դառնալ «օսմանյան վիլայեթ» կամ «ցարական գուբերնիա» ։.

-Արցախի դե Ֆակտո 26 տարվա գոյությունը մի գրչի հարվածով ջնջվեց։

Իհարկե մենք դեռ կունենաք ֆանտոմային ցավեր, բայց Մեղրու միջանցքի չարաբաստիկ կետը մեզ չի թողնի հետագա ռազմավարության մեջ լուրջ ակնկալիքներ ունենալ(Արցախի վերադարձի)։

Արցախը լավագույն դեպքում դառնալու է ռուսական կողմի ազդեցության գործիք։ Այսօր իրականությունը սա է։ Եթե «Հայկական Բիսմարկ» գա, գուցե և որոշ բաներ փոխվեն։

P.S. Realpolitik՝ վերջնահաշվարկում մեղավոր ենք մենք, չսովորեցինք, որ պետություն ունենալը թանկ հաճույք է։