Շուշիից դուրս է բերվել ադրբեջանական զինտեխնիկան (տեսանյութ REN.TV)

89

REN.TV-ն եթեր է հեռարձակել ռեպորտաժ  Արցախից՝ ցուցադրելով կադրեր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան, ռուսական խաղաղապահների վերահսկողությամբ, դուրս բերվում Շուշիից: Տեղանքը, որտեղով անցնում են ադրբեջանական ԶՈՒ զինամթերքով բեռնված մեքենաները, ընդամենը 200 մետր է հեռու Ստեփանակերտից: Ադրբեջանական զինտեխնիկայի դուրսբերումը Շուշիից Ստեփանակերտի անվտանգության երաշխիքն է: Ստեփանակերտցիները, ինչպես նաև Շուշիից տեղահանված հայերը բազմահարկ շենքերի պատշգամբներից հետևել են զինամթերքի դուրսբերմանը: Շուշեցիները հավատում են, որ մի օր վերադառնալու են ու ապրելու են իրենց հայրենի քաղաքում: