Մոսկվան առաջին օրերից փորձում էր դադարեցնել հակամարտությունը․ Սարգսյան

40


ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության առաջին օրերից Մոսկվան ջանքեր է գործադրել հրադադարի ռեժիմի հասնելու համար:

«Ռազմական գործողությունների հենց առաջին օրերին Հայաստանը գիտեր, որ ՌԴ ղեկավարության և անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի ջանքերն ուղղված էին ռազմական գործողությունները դադարեցնելուն»,  Սարգսյանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

ՀՀ նախագահը հավելել է, որ երկիրը կշարունակեր «երիտասարդ կյանքեր կորցնել», եթե չլինեին Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի գործողությունները: