Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել եւս 1,3 հազար փախստական

45

Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել եւս 1,3 հազար փախստական, ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 4,4 հազար մարդ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Շարունակվում է Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքած խաղաղ բնակիչների վերադարձը: Նոյեմբերի 19-ին ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձել է եւս 1382 փախստական: Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են իրենց բնակության վայրեր ավելի քան 4,4 հազար մարդկանց անվտանգ վերադարձը»,-ասել է նա:

Նշվում է, որ ռուս խաղաղապահներն առավելագույնս աջակցում են տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու հարցում:  

News.am