Մանվել Գրիգորյանը կհուղարկավորվի ոչ թե Եռաբլուրում, այլ Արշալույս գյուղում

38

Քաղաքագետ Էդգար էլբակյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀ գործող իշխանությունները հրաժարվել են կատարել Արցախի հերոս, Ֆիզուլի, Հորադիզ, Թալիշ ու Արեգասար ազատագրած Մանվել Գրիգորյանի վերջին կամքը և նրան հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնի՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին մոտ գտնվող հողակտորում (որը կա), և հուղարկավորությունը կկայանա հերոսի հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։

Ասելու ու մեկնաբանելու բան էլ չի մնում։ Բավարարվեմ Վազգեն Սարգսյանի՝ Մանվելին ժամանակին ձոնած բաժակաճառով…»

Մանվել Գրիգորյանի  նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը ևս հաստատել է,  որ հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 15։00-ին  Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։