Հայկ Մարությանը ևս կրում է քաղաքական պատասխանատվություն կատարվածի մեջ

52

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանի՝ կորոնավիրուսով վարակվելու լուրին: Նա գրել է.

«Տեղեկացնեմ, որ երեքշաբթի օրը` նոյեմբերի 24-ին, տեղի է ունենալու Երևանի ավագանու հերթական նիստը: Նիստ, որն առաջինն է կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո: Հայկ Մարությանը երկրում թվով երկրորդ ընտրովի պաշտոնյան է: Հայկ Մարությանը դեռևս իշխող կուսակցության կարևորագույն քաղաքական ֆիգուրներից է, եթե կարելի է դա այդպես անվանել: Հայկ Մարությանը ևս կրում է քաղաքական պատասխանատվություն կատարվածի մեջ:

Այս ամենից հետո չեմ ասի` կասկածում եմ, որ վարակվել է, թե՞` ոչ: Մտածեք և տրամաբանեք ինքներդ…»:

Նշենք, որ այսօր քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով և հիվանդության պատճառով որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում: Այդ ընթացքում նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: