Լավրով․ Ռուսաստանը շարունակում է օգնել COVID-ից տուժած երկրներին

33

Ռուսաստանը շարունակելու է օգնել կորոնավիրուսից տուժած երկրներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կշարունակենք ակտիվորեն մասնակցել COVID-19-ի դեմ պայքարի գլոբալ և տարածաշրջանային ջանքերին՝ իհարկե հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնական համակարգող դերն այս հարցում», ասել է Լավրովը:

Նախարարը շեշտեց, որ Ռուսաստանը օգնություն կտրամադրի երկկողմ և բազմակողմ ձևաչափով: