Թուրք զինվորականները շուտով կմեկնեն Ադրբեջան

49

Թուրք զինվորականները շուտով կուղարկվեն Ադրբեջան: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Զինծառայողները հնարավորինս շուտ կսկսեն կատարել իրենց պարտականությունները Ադրբեջանում: Մեր ցամաքային ուժերն ավարտել են իրենց պատրաստումը», ասել է պաշտպանության նախարարը: