Թուրքիայում մեկ օրում հայտնաբերվել է աննախադեպ թվով վարակակիր

35

Թուրքիայի առողջապահության նախարարությանը վկայակոչելով՝ ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ երկրում վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 152․214 թեստավորում, բացահայտվել է 5․532 դեպք, 135 մարդ մահացել է:

Սա Թուրքիայում մեկ օրում բացահայտված վարակակիրների աննախադեպ բարձր թիվ է համաճարակի սկզբից ի վեր։