Ըստ գիտնականների, կորոնավիրուսային համաճարակը կարող է կարմրուկի բռնկում առաջացնել

31

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մելբուրնի Մերդոկի Մանկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները գտնում են, որ կորոնավիրուսային համաճարակը կարող է կարմրուկի բռնկում առաջացնել։

Դրան հանգեցնող գործոններից նրանք անվանել են երեխաների պլանային պատվաստումները շրջանցելը, սահմանափակող միջոցառումների ու տնտեսական ակտիվության նվազման հետևանքով աղքատության աճը և զարգացող շատ երկրներում սոցիալական օգնության կրճատումը: