Էրդողանը ցանկանում է աշխարհի համար հասանելի դարձնել թուրքական պատվաստանյութը

49

Թուրքիան նախատեսում է ամբողջ աշխարհի համար հասանելի դարձնել երկրում մշակված կորոնավիրուսային պատվաստանյութը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին G20-ի գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Հուսով եմ, որ մենք կտրամադրենք Թուրքիայի կողմից արտադրված պատվաստանյութ՝ ողջ մարդկության համար», ասել է Էրդողանը:

Ըստ նրա, G20-ը պետք է ստեղծի մեխանիզմներ, որոնք բոլորի համար կապահովեն պատրաստուկի արդար և արդյունավետ հասանելիություն: