Ալիև. Ադրբեջանը հույս ունի բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ

87

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ հարաբերությունները Հայաստանի հետ կբարելավվեն: Ըստ նրա, դա կօգնի ամրապնդել ազգային անվտանգությունը և տարածաշրջանում ստեղծել նոր իրավիճակ:

Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ:

«Հուսով եմ, որ նոր զինադադարը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեր ծրագրերը, եթե դրանք դրականորեն ընդունվեն Երևանի կողմից, պայմաններ կառաջացնեն տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծելու, համագործակցության, կայունության և անվտանգության ամրապնդման համար», շեշտել է Ալիևը: