Ալիևը մեկնաբանեց Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի կատարումը

64

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ կարևորել է բոլոր կողմերի ջանքերը Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը գործի դնելու ուղղությամբ:

«Մեր կարծիքով, հայտարարության դրույթները հաջողությամբ իրականացվում են, և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերջ տալու երկարատև հակամարտությանը և հասնելու քաղաքական կարգավորման», Ալիևի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը: