Պուտինը գնահատել է ռուս խաղաղապահների աշխատանքը

37

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունն անվանել է հստակ ու լավ համակարգված, գրում է ՌԻԱ գործակալությունը:

«Կցանկանայի նշել ռուս խաղաղապահների հստակ, լավ համակարգված աշխատանքը», ասել է Պուտինը:

Նա շեշտել է, որ եղել է օպերատիվ ականազերծում, խաղաղապահները դադարեցրել են արյունահեղությունը, և հնարավոր է դարձել խուսափել նոր զոհերից: