Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում

42

Այսօր լուր էր տարածվել, թե Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը վախճանվել է։ Լուրը, բարեբախտաբար, հերքվել է։ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանն այդ մասին  հայտնում է․

Այդ Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։

Հարցի վերաբերյալ իրազեկված չեն ինչպես Մայր Աթոռը, այնպես և Սրբազան Հոր մտերիմները։ Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ հինգ ժամ առաջ։ Ներկայիս, պայմանավորված ժամային տարբերություններով փորձ է արվում տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի վերաբերյալ։

Այսօրվա տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկատվությանը։