Ոստիկանները բերման են ենթարկել Տիգրան Աբրահամյանին, Հրանտ Մելիք-Շահնազարյանին, Արա Սաղաթելյանին

47

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում լարված իրավիճակ է։ Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից։  Քիչ առաջ ոստիկանության հատուկ ջոկատայինները բերման ենթարկեցին վերլուծաբան Տիգրան Աբրահամյանին, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին, քաղաքական գործիչ  Արա Սաղաթելյանին։