Իրանը կստուգի տեղեկություններն այն մասին, թե այդ երկրում 80 հայ զինվոր կա

47

Հայաստանում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ Իրանը կստուգի հայ զինվորների մասին փաստերը։ Սոցցանցերում տարածվել է տեղեկություն, թե պատերազմի ընթացքում մոտ 80 հայ զինվորներ անցել են Իրանի տարածք։

«Մենք մեր զորակցությունն ենք հայտնում վերջին պատերազմի զոհերի և անհայտ կորածների ընտանիքներին և տեղեկացնում ենք, որ դեսպանատունը նաև հետամուտ է լինում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում մի շարք հայ զինվորների ներկայության մասին տարածված չհաստատված լուրերին», – ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։