ԵՊՀ գիտխորհրդից ովքեր են դեմ քվեարկել վարչապետի հրաժարականի պահանջի որոշմանը

569

Ինչպես արդեն հայտնի է` ԵՊՀ գիտխորհուրդն այսօր հանդես է եկել հայտարարությամբ` պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: Որոշումն ընդունվել է 48 կողմ, 8 ձեռնպահ և 5 դեմ ձայներով: Քանի որ սոցցանցերում տարատեսակ քննարկումներ ու ենթադրություններ եղան, թե ովքեր են դեմ քվեարկողները, Azgonline.am-ը փորձեց իր աղբյուրներից ճշտել նրանց անունները:
Այսպիսով` դեմ քվերակողները են

  1. Վահրամ Դումանյան- Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան
  2. Ռաֆիկ Հակոբյան- Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան
  3. Նաղաշ Մարտիրոսյան- Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան
  4. Գեղամ Պետրոսյան- Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան
    5.Խաչիկ Ներկարարյան- Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան

«Դեմ»-երի և «ձեռնպահ»-ների համակարգողը եղել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, որին այդպես էլ չի հաջողվել տապալել հրաժարականի պահանջի որոշման ընդունումը: