ԵՄ-ն հույս ունի դեկտեմբերին գրանցել կորոնավիրուսի պատվաստանյութը

28

Եվրոմիությունը հույս ունի, որ կորոնավիրուսի պատվաստանյութը Եվրոպայում կգրանցվի դեկտեմբերին կամ 2021 թվականի սկզբին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք ակնկալում ենք, որ պատվաստանյութը Եվրոպայում հնարավոր կլինի գրանցել դեկտեմբերին կամ Նոր տարուց անմիջապես հետո: Եվ այդ ժամանակ կսկսվեն պատվաստումները», Մերկելի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: