Բորելը հաստատեց ԵՄ ռազմական հայեցակարգի մշակման փաստը

27

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այսօր առաջին անգամ պաշտոնապես հաստատել է Եվրոմիության ռազմական ինքնավարության մասին նոր փաստաթղթի `«ԵՄ ռազմավարական կողմնացույցի» մշակումը: Այս մասին Բորելը գրել է Twitter-ում:

«Այսօր ԵՄ պաշտպանության նախարարները քննարկում են, թե ինչպես Եվրոմիությունը կարող է դառնալ ռազմավարական կայունության ավելի ուժեղ աղբյուր: “Ռազմավարական կողմնացույցը” հիմնական տարրն է այդ նպատակին հասնելու համար», ասաց նա: