Բաքու․ Ականներից մաքրելու համար մինչև 13 տարի կպահանջվի

45

“Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների ամբողջական ականազերծման համար կպահանջվի 13 տարի”, այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի ականազերծման գործողությունների ազգային գործակալության ղեկավար Գազանֆար Ահմեդովը:

«Ռազմադաշտում չպայթած ականները չեզոքացնելու համար կպահանջվի հինգ-վեց տարի, իսկ ականները վնասազերծելու համար` 10-ից 13 տարի», ասել է Ահմեդովը:

Նրա խոսքերով, գերատեսչությունը տարածքները մաքրելու ճանապարհային քարտեզ է մշակում: «Նահանջելով՝ հայկական կազմավորումները ականապատել են բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտներ և նույնիսկ գերեզմանատներ: Մոտ 14 հազար քառակուսի կմ տարածք պետք է մաքրվի», ասել է Ահմեդովը: