Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին

39

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։

Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում»։