Արա Այվազյան․ ո՞վ է ՀՀ նոր արտգործնախարարը

62

«Mediaport» տելեգրամյան ալիքը բացառիկ մանրամասներ է հայտնել ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանի մասին:

«1996 թ.-ից  ԱԳՆ-ում աշխատող Այվազյանն դիվանագիտական կորպուսի թերևս ամենահեղինակազուրկ կադրերից է:

Նա Արգենտինայում ՀՀ դեսպան է  նշանակվել բարերար Էդուրարդո Էռնեկյանին քծնելու և այդ պահին գործող դեսպանի դեմ վարկաբեկիչ զեկուցագրեր գրելու արդյունքում, որոնք հետագայում մոռացել է ջնջել համակարգչից՝ ծաղրի առարկա դառնալով ԱԳՆ-ում:

Դեսպան եղած ժամանակ Արա Այվազյանը զբաղվել է դիվանագիտական պետհամարանիշներով մեքենաների առքուվաճառքով, բայց սա նրա կենսագրության ամենախայտառակ դրվագը չէ: Ապրիլի 23-ին՝ Ցեղասպանության տարելիցի նախօրեին, նա ընդունելով Արգենտինայում Թուրքիայի դեսպանի հրավերը,  առանց որևէ մեկին պահելու,  գնացել է Թուրքիայի դեսպանի հետ գինի խմելու և մեկնարկած ջահերով երթի պատճառով տևական ժամանակ չի կարողացել դուրս գալ Թուրքիայի դեսպանատնից:

Մեկ այլ խայտառակ դրվագ էլ կա. Արա Այվազյանի վարորդը հափշտակել է ՀՀ դեսպանության սեյֆում եղած կանխիկ դրամական միջոցները ու թեև բոլորը գիտեին նրա գտնվելու վայրը, սակայն ոչինչ չձեռնարկվեց հանցագործին պատժելու համար, քանի որ նա Ավյազյանների ընտանիքի մտերիմն էր:

Նա բացարձակ չի տիրապետում ղարաբաղյան բանակցությունների ո՛չ պատմությանը, ո՛չ էլ ընթացքին:

Մյուս մանրամասներն՝ առաջիկայում»,- գրում է տելեգրամյան ալիքը:

Աղբյուր՝  «Mediaport»